ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 
  • Կենդանաբանական այգին պատրաստ է ընդունել Մանվել Գրիգորյանի տարածքներում պահվող վայրի կենդանիներին

    Կենդանաբանական այգին պատրաստ է ընդունել Մանվել Գրիգորյանի տարածքներում պահվող վայրի կենդանիներին

    18.06.2018| 22:47
    Երևանի կենդանաբանական այգին, որի գործունեության կանոնադրական հիմնական նպատակներից է վայրի կենդանիների պահպանումը, պատրաստակամություն է հայտնում աջակցել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում:
  • ՀՀԿ նոր հայտարարությունը

    ՀՀԿ նոր հայտարարությունը

    18.06.2018| 22:47
    «Եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի մեղադրանքը, որն առաջադրվել է Մանվել Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ»,- ասված է Հանրապետական կուսակցության հայտարարության մեջ: Անդրադառնալով ԱԱԾ-ի աղմկահարույց տեսանյութին, ՀՀԿ-ն ընդգծում է՝ «խոր ցավով և զայրույթով են ծանոթացել այդ տեսանյութին»:
  • Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Սարգսյանը զրկվեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

    Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Սարգսյանը զրկվեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

    18.06.2018| 22:46
    Գյումրու ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու նիստում Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկվեցին Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նաև` Սերժ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Լևոն Սարգսյանը:
  • Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումը վնաս չի հասցնի ՀՀ միջազգային վարկին

    Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումը վնաս չի հասցնի ՀՀ միջազգային վարկին

    18.06.2018| 22:45
    Գեներալ Մանվել Գրիգորյանին առնչվող կոռուպցիոն բացահայտումները, երբ պարզվեց, որ բանակին ուղղված նվիրաբերությունները հասել են ոչ թե զինվորներին, այլ տեղ գտել Գրիգորյանի ամառանոցում, ոչ թե վնաս կհասցնի, այլ դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկի վրա` կարծում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
  • Վաղը ԱԺ-ն կքննարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը

    Վաղը ԱԺ-ն կքննարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը

    18.06.2018| 22:44
    Կառավարության առաջարկությամբ վաղը ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումների համար:
  • Էրդողանը նախընտրական հանրահավաք է անցկացրել Ստամբուլում

    Էրդողանը նախընտրական հանրահավաք է անցկացրել Ստամբուլում

    18.06.2018| 12:38
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կիրակի նախընտրական հանրահավաք է անցկացրել Ստամբուլում, որին ներկա են գտնվել տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Հանրահավաքն անցկացվել է հաջորդ հանգստյան օրերի ընտրություններին ընդառաջ:
  • ԱԱ-2018. Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային

    ԱԱ-2018. Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային

    18.06.2018| 12:37
    Աշխարհի առաջնության խմբային փուլի մեկնարկային կազմում Բրազիլիայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Շվեյցարիայի հետ՝ 1:1: Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին հրաշալի հարվածով բացել է կատալոնական «Բարսելոնի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն:
  • Փաշինյանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված նամակներից

    Փաշինյանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված նամակներից

    18.06.2018| 12:36
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը հայ զինվորին 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, որ տեղ չի հասել, ԱԱԾ-ն հայտնաբերել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը՝ առաջնագիծ ուղարկելու համար հավաքված օգնության մեջ։
  • Մինչև շաբաթավերջ Երևանում տեղումներ չեն սպասվում

    Մինչև շաբաթավերջ Երևանում տեղումներ չեն սպասվում

    18.06.2018| 12:35
    Հունիսի 18-20-ի գիշերը և երեկոյան ժամերին Հայաստանի առանձին շրջաններում, հունիսի 21-22-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
  • ԱԱԾ. Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի

    ԱԱԾ. Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի

    18.06.2018| 12:34
    ՀՀ ԱԱԾ աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, Էջմիածնի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված նրա առանձնատանը: